-
15.10.2020|
14:41
Այս օրերին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մղում են վերջին երեք տասնամյակների ընթացքում իրենց ամենաարյունահեղ պատերազմը, ԱՄՆ-ը, կարծես, գրեթե ուշադրություն չի դարձնում ծավալվող իրադարձություններին, գրում է Eurasianet-ը։
-
15.10.2020|
14:37
Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:
-
15.10.2020|
14:36
Ինչպես մյուս թատերաբեմերում, որտեղ «ծայրահեղականները» հարձակվում են չափավորներ մուսուլմանների կամ քրիստոնյաների վրա՝ Սիրիայից մինչև Լիբիա և Նիգերիա, Թուրքիան գլխավորում է ևս մեկ ջիհադ՝ այս անգամ ընդդեմ քրիստոնյա Հայաստանի, գրում է Frontpage ամսագիրը։
-
15.10.2020|
14:35
Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
15.10.2020|
14:32
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
-
15.10.2020|
14:18
Ադրբեջանը հերքում է բախումներին օտարերկրյա գրոհայինների ներգրավումը: Զոհված առնվազն 52 վարձկանի դիերն այս ամսվա սկզբին փոխանցվել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող հարազատներին:
-
15.10.2020|
14:16
Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու «Ազգային հերոսի» կոչում շնորհելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
15.10.2020|
14:04
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարարի բողոքը: Մևլութ Չավուշօղլուն խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը:
-
15.10.2020|
13:49
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին: Անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս հասել է 77 միլիոն դոլարի՝ հաղորդում է Reuters-ը:
-
15.10.2020|
10:39
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակվողական գործողություններ են իրականացրել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ։